Home » ՄԱՄՈՒԼ » Դպրոցի ծնողկոմիտեի համանախագահը սպառնացել է լրագրողին

Դպրոցի ծնողկոմիտեի համանախագահը սպառնացել է լրագրողին

last-bell-last-lesson-graduates-school-armenia««ՉԻ»–ն իր «Վերջինզանգյան դրամահավաք» հրապարակման մեջ անդրադարձել էր այն փաստին, որ Արտաշատի թիվ 4 դպրոցում վերջին զանգը կազմակերպելու համար 45– հազարական դրամ են հավաքում։ Նշել Էինք, որ այդ գործառույթը վերապահված Է վստահելի ծնողներին։
Երեկ «ՉԻ» լրագրողի հետ զրսւյցում դպրոցի ծնողկոմիտեի համանախագահ ներկայացող Քնարիկը բառացի սպառնացել է մեր լրագրողին՝ ասելով. «Եթե չբացահայտեք, թե ով ա Ձեզ ասել, մենք Ձեզ պատասխանատվության կենթարկենք»։ Ապա նա հավելել Է. «Մեր դպրոցի համար մի հատ հոդված են գրել և տարածել են ամբողջ դպրոցում, ֆնյսբուքում և բոլոր ցանցերում։ Լուրեր են տարածել մեր դպրոցի մասին, թե վերջին զանգի կապակցությամբ մեր դպրոցում հավաքվում է մեծ գումար։ Բացարձակապես ոչ մի բառով, ոչ մի տառով չի համապատասխանում գրածը հավաքվող 45 հազար դրամ գումարին, ու դրա համար շատ մեծ աղմուկ է բարձրացել։ Էս երեք օր ա մենք ամբողջ ծնողներով, ամբողջ աշակերտներով 100 ծնող 100 աշակերտ ամբողջ դպրոցական կոլեկտիվը դպրոցում կռվի ու քաշքշուկների մեջ ենք։ Բոլորը ուզում են իմանալ, թէ ով ա՞ ասել ըտենց բան։ Նախարարությունից զանգում են մեր տնօրենին, ասում են, որ աշխատանքից կհեռացնեն, որ տնօրենից մինչև ուսուցչական անձնակազմին կհեռացնեն աշխատանքից։ Ինչի՞ համար եք դուք էդքան գումարներ հավաքում։ Գիտեք ինչ ա՞ կատարվում։ Եթե Դուք չցաք մեր դպրոց, մենք ենք գալու Ձեր մոտ։ Գալու ենք Ձեզանից պահանջելու ենք՝ ով ա՞ Ձեզ տվել էդ նյութը։ Մեզ պետք ա էդ տվողը, որովհետը եթե ինքը Ձեզ տվել ա էդ նյութը, ուրեմն ինքը էդ գումարը պտի տված լինի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 235 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy