Դպրոցահասակ տղան ինչու՞ է թունավորել իր ընկերներին

tun«Հրապարակ»-ը գրում է, որ մայիսի 22-ին «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել երկու դպրոցահասակ՝ 9-րդ և 7-րդ դասարանի երեխա՝ թունավորման նշաններով:
Ինչպես տեղեկացնում է թերթը, թունավորման պատճառը եղել է նրանց խմած ըմպելիքը, որի մեջ եղել է թունաքիմիկատ: Խմելուց առաջ այն շշի մեջ է լցրել տղաների՝ նույն բակում բնակվող նրանց երրորդ ընկերը:
Թե ո՞րն է եղել ընկերներին թունավորելու պատճառը, կպարզի նախաքննությունը: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ:
Սակայն լրատվամիջոցի աղբյուրի տեղեկացմամբ՝ թունավորող տղան ազդեցիկ բարեկամներ ու հարազատներ ունի և ըստ թերթի՝ սա թույլ է տալիս ենթադրելու, որ գործը հանգիստ «կջրվի»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Դիտվել է 27 անգամ
 


Այս թեմայով