Դուք տպավորիչ կենսագրություն ունեք

արզումանյանԱյսօր Ազգային ժողովի հերթական նիստին շարունակվեց Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության վերաբերյալ ելույթները: Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նախ շնորհակալություն հայտնեց Կարեն Անդրեասյանին՝ իր կատարած աշխատանքի համար և նկատեց, որ նրա զեկույցները տարեցտարի որակապես փոխվում էին:

Ալեքսանդր Արզումանյանն անընդունելի համարեց, որ հանձնաժողովը մեկ թեկնածու է առաջադրում: Անդրադառնալով Արման Թաթոյանի  թեկնածությանը, նա ասաց. «Դուք տպավորիչ կենսագրություն ունեք, մենք սպառիչ պատասխաններ լսեցինք, կային որոշակի շահերի բախման հետ կապված մտահոգություններ, որոնք, իմ կարծիքով, կարողացաք փարատել»-ասաց նա և այն հարցերը, թե որքանով կաշկանդված կլինի նա, պատգամավորը հռետորական համարեց:

«Ձեր մանդատի լեգիտիմության համար անհրաժեշտ է, որ լայն աջակցություն ունենաք այս դահլիճում. մեկ տարի հետո մենք չենք լինի, և Դուք ավելի քիչ կաշկանդված կլինեք»,-ասաց նա և մաղթեց շուտափույթ թոթափում այն հնարավոր կաշկանդվածությունից, որը կարող է լինել:

 Պատգամավորը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու նրա թեկնածությանը:

Դիտվել է 29 անգամ
 


Այս թեմայով