Դուք ինչ ասում եք` ըստեղ անցնու՞մ ա. Գագիկ Բեգլարյանը` Զարուհի Փոստանջյանին

231630731384350778ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց տաքսիստների խնդիրները:Փոստանջյանն ասաց, որ նրանք դժոգոհում են ստեղծված իրավիճակից:

Փոստանջյանը Գագիկ Բեգլարյանին մեղադրեց ոլորտում մենաշնորհ ստեղծելու համար:

«Տիկին Փոստանջյան, դուք ինչ ասում եք, ըստեղ անցնո՞ւմ ա: Եթե Բեգլարյան Գագիկն ուզում է մոնոպոլիա ստեղծել, ապա տաքսիստների համար գործընթացն այսքան չէր հեշտացվի: Պարզեցնել, որ մոնոպոլիա սարքել, ըտենց բան հնարավոր չի: Եթե Բեգլարյան Գագիկ անուն ազգանուն էիք ուզում հայտարարել, ուրիշ բան, բայց եթե տրամաբանությունից դուրս հարցեր եք տալիս, դա չի կարելի»,- արձագանքեց Գագիկ Բեգլարյանը:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ այսօր էլ տաքսիստից բողոք է ստացել:

Պատգամավորի խոսքերով, բոլոր տաքսիստներն իրեն ճանաչում են: Այս արտահայտությունը առաջացրեց բոլոր ներկաների ծիծաղը:

«Իմ բացարությունից հետո որ նստեք տաքսի, տաքսիստներին կասե՞ք չէ, որ իրենք սխալ են: Պարզ հաշվարկ է, չէ՞, որ եթե պարզեցվում է, չի կարող բարդանալ»,- արձագանքեց Բեգլարյանը:

Դիտվել է 77 անգամ
 


Այս թեմայով