Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Դուք գիտեք, թե ինչպես են ստիպել եզդի կնոջը ուտել իր երեխային

Դուք գիտեք, թե ինչպես են ստիպել եզդի կնոջը ուտել իր երեխային

paxstakan-660x330Այս մի քանի օրերի ընթացքում հանդիպեցինք Թուրքիայում ապաստանած եզդի փախստականներից շատերին և նրանց պատասխանատուներին: Թուրքիայում նախկինի պես մեծ թվով փախստականներ չեն մնացել: 1500 եզդիներ շարունակում են ապաստանել Դիարբեքիրում, 1000-ը Մարդինում, Միդիաթում և Բաթմանի եզդիբնակ յոթ գյուղերում: Ցավալի է, սակայն պետք է նկատենք, որ այստեղից եզդիները հիմնականում ոչ թե վերադարձել են Շանգալ, այլ ապաստանել են եվրոպական տարբեր երկրներում:
Փախստական եզդիները հուսահատված են և չեն կարծում թե այլևս կվերադառնան Իրաք.«Ամեն տաս տարին մեկ նման մի բան է պատահում շանգալում: Այլևս հավատ չի մնացել, որ ամեն ինչ կկարգավորվի»,-ասում է Դիաբեքիրում ապաստանած փախստական Ալին:
Նա այս ընթացքում բարաբախտաբար չի կարոցրել իր ընտանիքի անդամներին, սակայն կորցրել է ամբողջ ունեցվածքը.«Դուք բոլորդ լսեցիք, թե ինչպես են եզդի կնոջը ստիպել ուտել իր երեխային: Այսքանից հետո ինչ սրտով վերադառնաս, ինչպես նայես այն մուսւոլմանների դեմքին, ովքեր մեզ հարևան էին և միացան ԴԱԻՇ-ին: Նրանց չեն ուզւոմ հանել Շանգալից, այլ մեզ առաջարկում են ապրել իրենց հետ»,-ասում է փախստական Ալին:
Փախստականների հարցրերով պատասխանատու Ֆարուխ Օկյուզն ասում է, որ քիչ եզդիներ են այստեղից մեկնում Շանգալում մարտնչելու.«Մենք մարդկանց չենք մեղադրում, քանի որ այն ինչ տեսել են նրանք որևէ մեկը չի կարող պատկերացնել, բայց մենք շատ կուզենք, որ եզդիները ակտիվ լինեն իրենց հայրենիքի պաշտպանության հարցում»,-ասաց մեր զրուցակիցը”
Բորիս Մուրազի/ ք. Դիարբեքիր

Դիտվել է 471 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy