Home » Real Politik » Դուրս եմ գալիս ԱԺ բոլոր հանձնաժողովների կազմերից

Դուրս եմ գալիս ԱԺ բոլոր հանձնաժողովների կազմերից

ուրիխԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դժգոհ է, որ իրեն չեն ներառել հայ-ռուսական միջխորհրդարանական բարեկամության խմբի կազմում:

ԱԺ քառօրյա հերթական նիստում Ուրիխանյանը խորհրդարանի նախագահից հետաքրքրվեց, թե ինչու են միջխորհրդարանական նիստին մասնակցելու ուղարկել ԲՀԿ-ից մեկ պատգամավորի: Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ով իրեն դիմել է նրան էլ ներառել են: «Եղել են պատգամավորներ, ովքեր լավ նախապատրաստված են եղել, ինձ դիմել են, ուղարկել ենք, դուք չեք ուղարկել: Բյուջեն այնպիսին է, որ լավ պատրաստվածներին ենք ուղարկում»,- նշեց ԱԺ նախագահը:

Պատգամավորն էլ արձագանքեց, որ ինքը դիմել է, սակայն չեն արձագանքել: Նախկինում էլ, ըստ Ուրիխանյանի, ինքը շատ լավ է աշխատել այդ խմբի կազմում, կարևոր հարցեր է  բարձրացրել:

«Այսուհետ ես դուրս եմ գալիս բոլոր հանձնաժողովների կազմերից, որովհետև խտրական վերաբերմունք է դրսևորվում իմ հանդեպ»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը: Գալուստ Սահակյանն էլ այսպես արձագանքեց. «Խորհուրդ չեմ տա, որ դուրս գաք: Սփոփիչ նայեք խնդրին: Մեր բյուջեն սահմանափակ է, այսուհետ եթե կանխավ դիմեք կարծում եմ, որ կգնաք»:

Դիտվել է 238 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy