«Դուրներդ չի գալիս մեր երկրում մի ապրեք»

загруженное«Սինջար» եզդիների ազգային միավորումը երեկ տեղեկացրել էր, որ Արարատի մարզի մի քանի եզդի ընտանիքներ տուժել են՝ նույն մարզի Մխչյան գյուղի բնակիչˋ Լյովա Սաֆարյանի գործունեությունից:
Սաֆարյան Լյովան՝ ում եղբայրը պետական պաշտոնյա է, 2011 թվականին մի շարք եզդի ընտանիքներից կաթ է մթերել, իսկ երբ եկել է ժամանակը վճարումներ կատարելու` նա հրաժարվել է իր պարտականությունները կատարել: Տարբեր գյուղերի բնակիչ եզդիների վստահությունը Սաֆարյան Լյովան շահել է նրանով, որ ներկայացել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մերձավոր անձ և այդ կերպ նրան վստահել են:
Հիմա այս անձը հերքում է իր կապը այս պատմության հետ և նեկայացնում է, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ ոմն Յուրա է մթերել կաթը, իսկ իրենը միայն տարածքն է եղել, որտեղ Յուրան գործունեություն է ծավալել: Եզդիները սակայն վստահեցնում են, որ իրենք անձամբ Սաֆարյան Լյովաին են կաթ մթերել, իսկ Յուրան միայն վերջերս է այս պատմության մեջ մտել:
Ի դեպ, մենք կարողացանք ճշտել, որ Յուրան, ով հիմա իր վրա է վերցնում պարտքը՝ չի կարող վճարել գումարը, քանի որ նա հայրուրավոր մարդկանց է պարտք, այստեղ և Ռուսաստանի Դաշնությունում: Եվ այս անձը ուղղակի օգտաործվում է Սաֆարյան Լյովայի կողմից՝ պատասխանատվությունից խուսափելու համար. «Սա Լյովայի հերթկան սուտն ա՝ մենք հենց իրան ենք կաթ տվել, իսկ հիմա ստում ա էդ անամոթը, թե ինքը մեզ չի ճանաչում: Յուրան էս հարցի հետ կապ չունի, մենք պահանջում ենք, որ հենց ինքը պատասխան տա էս թալանի համար: Առաջի օրերին, երբ մեր փող էին ուզում, չէր ասում, թե ինքը կապ չունի, ասում էր «դուրներդ չի գալիս մեր երկրում մի ապրեք», չեմ հասկանում էս ինչ վերաբերմունք ա»,- որդովված ասաց մեր զրուցակից եզդինեից մեկը, ով հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ:
Եզդիական համայնքի ներկայացուցիչները դիմել են նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, քանի որ կարծում են, որ Լյովա Սաֆարյանը չարամտորեն է օգտագործել իր անունը: Նրանք կարծում են, որ Հովիկ Աբրահամյանի անդրադարձը այս թեմային կստիպի իր համագյուղացի Լյովա Սաֆարյանին ուշքի գալ և չփորձել մարդկանց օրվա հացի փողը իրենով անել:
Եզդինեից մեկի վստահեցմամբ՝ Սաֆարյան Լյովան հասկանում է , որ մեծ սխալ է արել, երբ օգտագործել է Հովիկ Աբրահամյանի անունը և հիմա անում է ամեն ինչ, որպեսզի այս պատմությունից չոր դուրս գա:

Դիտվել է 135 անգամ
 


Այս թեմայով