Դուշանբեում Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո շփման գծում հրադադարի խախտման դեպքերը նվազել են. ԱՄՆ պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի խորհրդական Ջորջ Քենթը դրական է գնահատել Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

«Դուշանբեում տեղի ունեցած հանդիպումն իր մեջ դրական ազդակ ունի։ Այդ հանդիպումից հետո, մենք նկատում ենք շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազում»,- Բաքվում բրիֆինգի ժամանակ ասել է Ջ. Քենթը, փոխանցում է «Интерфакс»-ը։

Նրա խոսքով՝ Պետդեպը կոչ է անում կողմերին շարունակել հետևյալ կուրսը։

«Կարևոր է նաև նվազեցնել կողմերի ագրեսիվ հայտարարությունները։ Նման հռետորաբանությունը չի նպաստում խաղաղությանը», — նշել է նա։

Այս թեմայով