Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը

55D5BD26-565A-47CA-9908-9AB79BBA2B9A_w640_r1_sԴուշանբեում մեկնարկել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ներկայում նիստն ընթանում է նեղ կազմով, որից հետո կառավարությունների ղեկավարներին կմիանան պատվիրակությունների անդամները, և նիստը կշարունակվի ընդլայնված կազմով:

Նիստում քննարկվելու են ԱՊՀ երկրների համագործակցության առանցքային ուղղությունները՝ հայտնում է RIA Novosti-ն։

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում նախատեսվում է քննարկել փաստաթղթերի 40 նախագիծ: Օրակարգի յուրաքանչյուր չորրորդ նախագիծ ուղղված է տնտեսական ոլորտում համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը։

 


Այս թեմայով