Դոն Պիպոն բզբզում է

«Ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 14-ին Էջմիածին քաղաքում բողոքի ակցիա է նախատեսված «Էջմիածինը Գրիգորյաններից ազատագրելու» կարգախոսով։ Ակցիայի մասնակիցները պահանջում են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը և ցանկանում են արտահերթ ընտրություններ Էջմիածնում:

Մեզ հասած տեղեկություններով՝ Դոն Պիպոն այնքան վստահ է իր հաջողության հարցում, որ արդեն Էջմիածնի քաղաքապետի սեփական թեկնածու է պատրաստել։ Նա գործարար է, Էջմիածնում առևտրի կենտրոն ունի, ոմն Էդվին։ Նշենք, որ Էջմիածնում հունիսի 16-ին Երևանի օրինակով բողոքի ակցիա են նախապատրաստում նաև Կարեն Գրիգորյանի կողմնակիցները՝ էջմիածինցիներին հորդորելով «չտրվել եկվորների՝ ժողովրդին մոլորության մատնելու անհաջող փորձերին»։

Այս թեմայով