Դոնալդ Թրամփի ու նրա նախկին սիրուհիների միջեւ պատերազմը դեռ շարունակվում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա նախկին սիրուհիների միջեւ պատերազմը դեռ շարունակվում է։ Նրանց մեջ բացառապես դերասանուհիներ, մոդելներ, պոռնոդերասանուհիներ եւ սկսնակ երգչուհիներ են։

Պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը, ով պնդում է, որ Թրամփը իր հետ կապ է ունեցել Մելանիայի հետ ամուսնացած ժամանակ, հետո վճարել է լռության համար, ապա դատարանում տարել է առաջին պարտությունը։

TMZ-ը հայտնում է, որ ԱՄՆ դատարանը մերժել է Դենիելսի հայցն ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի։

Ըստ ամենայնի Դենիելսը պետք է փոխհատուցի Թրամփի դատական ծախսերը։
Մարտ ամսին Դենիելսը պատմել էր, որ նրան սպառնացել են Թրամփի հետ ինտիմ հարաբերությունների մասին ինֆորմացիա հրապարակելու փորձի համար։ Իբրեւ թե կապը եղել է հեռւոտաշոուին մասնակցելու վճարը։ Պարուհին պնդում է, որ ամեն ինչ տեղի է ունեցել 2006 թ․-ին՝ փոխադարձ համաձայնությամբ։

Այս թեմայով