Home » ՄԱՄՈՒԼ » Դմիտրի Մեդվեդեւը չի համաձայնել առանձին հանդիպում ունենալ Հովիկ Աբրահամյանի հետ

Դմիտրի Մեդվեդեւը չի համաձայնել առանձին հանդիպում ունենալ Հովիկ Աբրահամյանի հետ

Մեդվեդեւ աբրահամյան«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնության  վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի  համաձայնել  առանձին հանդիպում  ունենալ Հայաստանի  վարչապետ  Հովիկ Աբրահամյանի հետ։ Հիշեցնենք, երեկ Սոչիում սկսվել է ԵՏՄ միջկառավարական  խորհրդի նիստը։

«Յուրաքանչյուր տարի չորս նման  նիստ է տեղի ունենում, և, մեր տեղեկություններով, բոլոր դեպքերում էլ Հովիկ Աբրահամյանը  Մեդվեդևից  հանդիպում է խնդրել, բայց դրական պատասխան չի ստացել։  Մեդվեդև-Աբրահամյան  միակ հանդիպումը  եղել է մայիսին, այն էլ պատճառը նիստը Հայաստանում անցկացնելու  հանգամանքն էր»,-գրել է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 695 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy