Դիմում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին.Խնդրում ենք կարգի հրավիրել Եսայի քահանային

11813241_876720049072892_529697496599864199_nՕրերս Եսայի քահանան անդրադառնալով եզդի տղայի և հայ աղջկա ամուսնության հնարավորությանը ասել է. «Եզդին արևապաշտ է: Եզդիների սրբավայր մտնելիս կարելի է տեսնել այնտեղ դրված սատանայի արձանը: Նրանք ոչ թե հավատում են սատանային, այլ խնդրում են սատանայից, որ նա չվնասի իրենց: Իրենց Աստվածն արևն է:Աղոթում են արևին, որպես լույսի: Հայ եկեղեցին եզդու հետ թույլատրում է ամուսնանալ միայն այն դեպքում, երբ եզդին հրաժարվում է իր կրոնից և, մկրտվելով Հայ Առաքելական եկեղեցում, դառնում եկեղեցու անդամ»:
Սա ոչ միայն գիտական տեսանկյունից անգրագետ մեկնաբանություն է, այլ նաև խտրական վերաբերմունք է կոնկրետ խմբի նկատմամբ:
Ուստի դիմում եմ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին, որպեսզի կարգի հրավիրի իր հայրապետության ներքո գտնվող հոգևորականին, որպեսզի այլևս նման խտրական հայտարարություններ չլինեն: Եզդիների կրոնից անտեղյակ մեկը չի կարող խոսել  մեր կրոնից: Եսայի քահանան ստվեր է նետում նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցու բարի անվան վրա:
Կոչ եմ անում նաև Արարատյան Հայրապետական թեմին իրենց պաշտոնական կայքից հեռացնել Եսայի քահանայի անհարիր  մեկնաբանությունը:
«Սինջար եզդիների ազգային միավորում»-ն նախագահ Բորիս Մուրազի
Դիտվել է 651 անգամ
 


Այս թեմայով