Home » ՄԱՄՈՒԼ » Դիմացս մի աղջիկ էր վառվում

Դիմացս մի աղջիկ էր վառվում

870A5603-BF97-45A5-A447-A95A0E50CED5_w987_r1_s«Գիշերը Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում գտնվող Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը, որտեղ ևս տեղափոխվել են ոստիկանների հետ բախումներից տուժած տասնյակ քաղաքացիներ, պատմում Էր, թե ինչպես Էին քաղաքացիները վազքով հետ գնում, և այդ պահին քաղաքացիական հագուստով տղամարդիկ «երկաթներով, փայտերով հարձակվել են նրանց վրա»։ Նրա խոսքերով՝ այդ թվում և լրագրողներին են ծեծի ենթարկել։ «Ոստիկանները քարերով հարվածում էին ներքևից դեպի վերև, այսինքն՝ սադրում Էին, որ ժողովուրդը պատասխաներ, մենք մտանք ժողովրդի մեջ, խնդրեցինք, որ չանեն, հետո ես մոտեցա Կարապետյան Աշոտին՝ խնդրեցի, ասեցի, որ ներքևից սադրում են, մի արեք, ասաց՝ ես հենց հիմա այդ հարցը կլուծեմ, հանգիստ գնա, հետ եկա ժողովրդին՝ հանգստացնեմ, ու սկսվեց Արմեն Մարտիրոսյանի վրա հարձակումը, կրակոցները, ես բան չէի տեսնում, չորս կողմս պայթում էր։ Դիմացից տեսա մի աղջիկ է վառվում, վազեցի շորերը վրայից ճղեցի, կարողացանք հանգցնել։ Հարձակվում էին և ինչքան ուժ ունեին՝ մարդկանց խփում էին»,– «Ազատության» հետ զրույցում պատմեց Դավիթ Սանասարյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Առավոտ»  թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 498 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy