Home » ՔՈ ԽՈՍՔԸ » Դիմավորեցին ինչպես ազգի հերոսի

Դիմավորեցին ինչպես ազգի հերոսի

Այսօր ևս մեկ անգամ պարզ երևաց այն թշվառ իրականությունը, որում պարում ենք՝ համաներմամբ ազատ արձակվեց մի քանի հարյուր միլին պետական գումար մխսած Մարգար Օհանյանը: Հասարակության գիտակից մասի համար պետք է ամոթալի լինի այն, որ Մարգար Օհանյանին դիմավորում էին ինչպես ազգի հերոսի: Նրա հարազատները անգամ Ազգային Ժողովի պատգամավոր Կարամելի Հարութը մոռանալով, որ Մարգար Օհանյանը գողացել է թոշակառուների, նպաստառուների գումարները եկել էին նրան դիմավորելու: Հարազատների դեպքում կարելի է ինչ– որ պատճառներ գտնել, սակայն ինչ էր անում այնտեղ Ազգային Ժողովի պատգամավորը, ինչու էր նա դիմավարում իր և իր գործընկերների ընդունած օրենքներով դատված մարդուն:

Hearings of former chief of the RA Traffic Police Margar Ohanyan's case at the Court of General Jurisdiction of Kentron and Nork Marash districts Մարգար Օհանյանը ևս մոռացել էր ի արարքի մասին և բանտից դուրս եկավ այնպես ինչպես ժամանակին Պարույր Հայրիկյանը, երբ Հայաստանի անկախության գաղափարի տարածման համար բանտ էր ընկել սովետական իշխանությունների կողմից: Մարգար Օհանյանին եկել էին դիմավորելու տասնյակ ջիպերով, որպեսզի ցույց տան, թե որտեղ են ծախսվել իր կողմից գողացված գումարները: Իսկ այս ընթացքում «մեծագույն հնացագործ» Տիգրան Առաքելյանը դեռևս անազատության մեջ է: Ահա թե որն է արդարադատությունը մեր երկրում՝ հարյուրավոր միլիոնները թալանած պաշտոնյային դիմավորում են ազգային հերոսին արժանի ձևով, իսկ երիտասարդը ով քաջություն է ունեցել իր քաղաքական տեսակետներն արտահայտել հայտնվել է բանտում: Ուր ենք ուզում գնալ այս արժեքներով…

Աղբյուրը այստեղ

Դիտվել է 89 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy