Դիմակներ են պատռվում, «ռազբիրատի» կոչեր են հնչում. «Հրապարակ»

852754Երեկ խելահեղ օր էր՝ իրադարձություններով ու նյարդային վիճակներով լի։ Հայաստան էր ժամանել Եվրոպայի քաղաքական ամենահայտնի դեմքերից մեկը՝ Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, որի այցը ղարաբաղյան կոնֆլիկտի թեժացման փուլից և Գերմանիայի կողմից ցեղասպանությունը ճանաչելուց հետո ավելի քան էական է։

Այս մասին այսօրվա իր համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու նշում, որ մի քանի օրից էլ՝ հուլիսի 4-ին, Հայաստան կժամանի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Այնպիսի տպավորություն է, որ ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման «վերմակը» միմյանց վրա քաշելու պրոցեսը թեժանում է։

«Վերմակ» իր վրա քաշելու բուռն պրոցես է ընթանում նաև մեր ընդդիմության դաշտում՝ այստեղ թեժ պայքար է ընթանում «ընդդիմադիրի» կոչման համար։ Դիմակներ են պատռվում, «ռազբիրատի» կոչեր են հնչում, հայհոյանքներ, հեգնանք ու հումոր:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Դիտվել է 508 անգամ
 


Այս թեմայով