Դիլիջան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը

Հունվարի 16-ին, ժամը 09:39-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ առանց պետհամարանիշի «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը. ավտոմեքենայի վարորդի տվյալները չի հաջողվել պարզել:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան:

Այս թեմայով