Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետը

Դժբախտ պատահարի հետևանքով՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստանալու պատճառով ս.թ. հուլիսի 7-ին մահացել է ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետ, ՔՀԾ 1-ին դասի խորհրդական Էմիլիա Մարտիկի Անանյանը:

Այս մասին տեղեկացնում է ՊՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

ՀՀ ՊՆ և ԶՈւ ղեկավարությունն ու անձնակազմը ցավակցում և իրենց զորակցությունն են հայտնում հանգուցյալի ընտանիքի անդամներին, հարազատներին ու գործընկերներին:

Այս թեմայով