Դժբախտ դեպք. զինծառայողը մնացել է քարշակող և քարշակվող մեքենայի արանքում

զինվոր է մահացել11.04.2016թ.՝ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանում «Ուրալ-4320» մակնիշի N զինհամարանիշի մեքենայով քարշակելիս՝ մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնների խախտման հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գառնիկ Համլետի Ավետիսյանը մնացել է քարշակող և քարշակվող «Զիլ-131» մակնիշի N զինհամարանիշի մեքենաների արանքում, որից քիչ անց՝ Դիլիջանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

Դիտվել է 346 անգամ
 


Այս թեմայով