Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Դե ես էլ չխոսեմ չէ՞. վարչապետը բարկացել է

Դե ես էլ չխոսեմ չէ՞. վարչապետը բարկացել է

բարկացելՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի նյարդերը տեղի տվեցին, քանի որ նախարարները նախագծերը ներկայացնելուց հետո մեկ օր ժամանակ էի խնդրում խմբագրական և տեխնիկական հարցերը լուծելու համար: Վարչապետը հորդորեց, որ այդ աշխատանքները այնպես կառուցեն, որ հավելյալ ժամանակ չպահանջվի:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը իր ներկացրած նախագծից հետո  ևս մեղակայական խնդրեց.” Բայց պարոն վարչապետ, ես էլ պետք է մեկ օր խնդրեմ խմբագրական աշխատանքների համար”, ի պատասխան նախարարի Հովիկ Աբրահամյանն ասաց. ” Դե ես էլ չխոսեմ չէ”:

Նշենք, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ներկայացրած նախագծող առաջարկվում էր Հայաստանի Հան­րա­պետության կառավարության 2005 թվականի հունիսի   23-ի «Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու կարգը և ձևը հաստատելու մասին»:

Դիտվել է 295 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy