Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Դերասանուհուն գումար է անհրաժեշտ՝ ողնաշարի վիրահատության իմպլանտը գնելու համար

Դերասանուհուն գումար է անհրաժեշտ՝ ողնաշարի վիրահատության իմպլանտը գնելու համար

Julia-Saxatelyan1-1Ավտովթարի հետեւանքով տուժած դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանին գումար է անհրաժեշտ՝ ողնաշարի վիրահատության համար հարկավոր 2 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ իմպլանտը գնելու համար:

Դերասանուհին, որը ողնաշարի վնասվածք է ստացել հոկտեմբերի 27-ին Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտ մեքենայի ձորը ընկնելու հետեւանքով, 10 օրից ավելի վերակենդանացման բաժանմունքում մնալուց հետո նոյեմբերի 9-ին տեղափոխվել է հիվանդասենյակ:

«Վթարից հետո տեղափոխվել էի Գյումրիի հիվանդանոց, այնտեղ շատ լավ բուժօգնություն ցույց տվեցին ինձ, հետո տեղափոխեցին Երեւան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ողնաշարս էր վնասվել, կողերս, թոքերս: Այստեղ բոլոր վիրաբուժական միջամտություններն արվել են, թոքս վերականգնվել է, հիմա մնում է ողնաշարի վիրահատությունը, ինչի համար իմպլանտ է անհրաժեշտ, որը մենք ենք ձեռք բերում, ոչ թե հիվանդանոցը, ու 2 ու կես միլիոն արժե»,- ասաց դերասանուհին՝ նշելով, որ, բարեբախտաբար, ոտքերը զգում է եւ վիրահատությունից հետո կկարողանա շուտ վերականգնվել:

Ջուլիա Սաղաթելյանը նշեց, որ վթարի օրը եղել է իր ծանոթներից մեկի մեքենայի հետնամասում նստած եւ գլորվելու ժամանակ դուրս է թռել մեքենայից: Թեեւ դեռ պարզ չէ՝ ապահովագրական ընկերությունը կփոխհատուցի նրա հիվանդանոցային ծախսերը թե ոչ, դերասանուհու ծանոթները դրամահավաք են նախաձեռնել:

Դերասանու մոտ առկա է 8-րդ կրծքային ողի բազմաբեկոր  վնասվածք եւ ոտնաթաթի ոսկրերի կոտրվածք:

Սկզբնաղբյուր ՝ news.am

Դիտվել է 48 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy