Դեսպան Վարդանյանը 173 հազար 281 դոլար արժողությամբ բնակարան է գնել

yuri-vardanyan«Վրաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը անցած տարվա ընթացքում 173 հազար 281 դոլար արժողությամբ բնակարան է գնել։ Նրա փոխառության գումարի չափը անցած տարվա սկզբին կազմել է 200 հազար դոլար, իսկ տարեվերջին՝ ավելի քան 26 հազար դոլար։ Դեսպանի դրամական միջոցները անցած տարի կազմել են 3 մլն 350 հազար դրամ և 22 հազար դոլար։ Նա, իբրև եկամուտ, հայտարարել Է իր՝ դեսպանի աշխատավարձը, որը ամսվա կտրվածքով կազմում Է 2 հազար 454 դոլար։ Դեսպանի կինը՝ Էլեոնորա Վարդանյանի հայտարարագիրը շատ աղքատիկ է։ Նա հայտարարագրել Է միայն 2 հազար 472 դոլարի եկամուտ, իբրև այլ եկամուտ»»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝  <Ժողովուրդ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 348 անգամ
 


Այս թեմայով