Դեսպան Կարեն Գրիգորյանը հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահին

Մարտի 12-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանն իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Կարճատև զրույցի ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ Ալ Սիսիին փոխանցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև՝ Հայաստանում հյուրընկալելու պատրաստակամությունը։

Շնորհավորելով ՀՀ դեսպանին հավատարմագրերի հանձնման կապակցությամբ՝ ԵԱՀ նախագահ Ալ Սիսին բարձր է գնահատել դարերի խորքից եկող հայ-եգիպտական պատմական բարեկամական հարաբերությունները և հաջողություն մաղթել ՀՀ դեսպանին իր առաքելության մեջ։

Դեսպան Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահին՝ հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման ուղղությամբ նրա պատրաստակամության համար։

Այս թեմայով