Home » ՄԱՄՈՒԼ » Դեռ չի որոշվել՝ ով է լինելու հանրաքվեի ընթացքում ՀՀԿ քարոզչական պատասխանատուն

Դեռ չի որոշվել՝ ով է լինելու հանրաքվեի ընթացքում ՀՀԿ քարոզչական պատասխանատուն

Արմեն Աշոտյանը դպրոցի տնօրեններին «խիստ նկատողություն» տալուց շփոթվե՞լ է«Մեր տեղեկություններով, մինչև այս պահը դեռ չի որոշվել, թե ով է լինելու հանրաքվեի ընթացքում ՀՀԿ քարոզչական պատասխանատուն։ Պայքարը բավականին լուրջ է. կան երեք թեկնածուներ՝ Վիգեն Սարգսյան, Արմեն Աշոտյան և Դավիթ Հարությունյան, որոնցից ամենքն ունեն իրենց լոբբիստները նախագահականում։ Հասկանալի է, որ աստիճանական հիերարխիայով Հովիկ Աբրահամյանը կցանկանար աշխատել Դավիթ Հարությունյանի հետ, եթե ոչ՝ Արմեն Աշոտյանի հետ, որպես իր կառավարության անդամներ։ Ինչ վերաբերում Է Վիգեն Սարգսյանին, ապա վերջինս բավականին «անկախ» թեկնածու է, ինչն էլ Հ. Աբրահամյանի սրտով չի կարող լինել։ Ի դեպ, մինչ այս պահը որոշված չէ նաև՝ միասնական է լինելու այդ շտաբը՝ ՀՀԿ-ՀՅԴ– ԲՀԿ կոնգլոմերատով, թե՝ ոչ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հրապարակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 28 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy