Ամեն դեպքում տարածք պետք է հանձնել Արդբեջանին. Հերմինե Նաղդալյան

10641126_623989014412006_6805094450579321688_n-600x370ՊՊԾ գնդի գրավման շուրջ ՀՀԿ պասիվությունը պայմանավորված է ընթացող բանակցությունների «փխրուն գործընթացին» չվնասելով: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իշխող կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո:

Նաղդալյանը մեկնաբանել է նաև «Սասնա ծռերի» պահանջներից մեկը՝ ԼՂՀ անվտանգության գոտու շուրջ բանակցությունների դադարեցումը:

«Չեմ կարծում, որ որևէ մեկը Հայաստանում կարող է ասել, որ ՀՀ ղեկավարությունը գնալու է, կամ կգնա նրան, որ ազատագրված հողերը երբևէ կհանձնվեն առանց ԼՂՀ կարգավիճակի փոփոխման, Ղարաբաղի անկախության ճանաչման», — ասել է նա:

Փաստորեն ստացվում է գործող իշխանությունները անգամ «Սասնա Ծռեր» զինված խմբի գործողությունից հետո չի փոխել իր միտքը և համոզված է, որ այնուամենայնիվ տարածք պետք է հանձնել Ադրբեջանին: Իհարկե Նաղդալյանն ասում է, որ ազատագրված տարածքներ կհանձնվեն միայն Արցախի անկախության ճանաչումից հետո, բայց դա չի փոխում իրերի դասավորությունը: Բոլորն են հասկանում, որ անգամ Արցախի անկախության ճանաչումից հետո, որևէ մեկը չի կարող վստահեցնել, որ Ադրբեջանը շրջապատած լինելով Արցախին նոր պատերազմ չի սանձազերծի:

Այստեղ պետք է հասկանալ մի բան, որ եթե հանձնվում են Արցախի շրջակա շրջաններ, ապա մենք Արցախը դնում ենք թուրքական օղակի մեջ և նման պարագայում  Արցախի անկախությունը լինելու է ձևական և ոչինչ չասող, իսկ Ադրբեջանը ի զորու կլինի ամեն պահի ոտնատակ տալ այդ անկախությունը:

Դիտվել է 8,474 անգամ
 


Այս թեմայով