Դեպորտի վախ

arm138319623616«168 ժամ» պարբերականն այսօրվա համարում գրում է, որ նոյեմբերի 4-ին ԱԺ արտաքին հարաբերությունների և եվրաինտեգրման հանձնաժողովները պատրաստվում են խորհրդարանական լսումներ կազմակերպել «Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև վի­զաների տրամադրման դյուրացման» և «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրերի վերաբերյալ:

 Այդ համաձայ­նագիրը գտնվում են ԱԺ նիստերի օրա­կարգում և, ամենայն հավանականությամբ, ԱԺ հաջորդ քառօրյային կվավերացվեն: Ռեադմիսիայի մասին համա­ձայնագիրը խուճապ է առաջացրել եվրո­պական տարբեր երկրներում բնակվող Հայաստանի քաղաքացիների շրջանում, ովքեր մտահոգություն ունեն, որ համաձայնագրի վավերացումից հետո կսկսվի ՀՀ քաղաքացիների մասսայական հետ վերադարձը Հայաստան: Հայ պատգա­մավորները ցանկանում են վստահեցնել, որ նման հեռանկար նրանց չի սպառնում:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում:

Դիտվել է 92 անգամ
 


Այս թեմայով