Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Դեմ ենք պարտադիրին, որովհետև կողմ ենք ինքնիշխան Հայաստանին

Դեմ ենք պարտադիրին, որովհետև կողմ ենք ինքնիշխան Հայաստանին

231851631395487331Ազատության հրապարակում շարունակվում է «Դեմ եմ» նախաձեռնության հանրահավաքը: 
Ելույթով հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Դեմ ենք պարտադիրին, որովհետև կողմ ենք ինքնիշխան Հայաստանին, իշխանությունը ժողովրդին վերադարձնելուն»,- իր խոսքում ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ եկել է պահը, որ կուսակցությունները, հասարակական նախաձեռնությունները, ազատամարտիկներն ու երիտասարդները միավորվեն.
«Խոսքով չի լուծվելու, գործի համար պետք է այս երիտասարդ սերունդը, որակյալ զանգվածը և գիտակցություը, որ դեմ եմ շարժումը վերափոխման նախաշեմին է և ինչ էլ լինի, մարտի 28-ին, ինչ էլ որոշվի, պիտի պատրաստ լինենք պահել եռագույն դրոշը: Ժողովուրդը ասում է միացեք` բերեք նոր սերնդի իշխանության` ազատվելով այս իշխանությունից: Բոլորը պիտի միասին կանգնեն, փոխեն երկիրը և վերականգնեն սահմանադրական հավասարությունը»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա առաջարկեց բոլորին մասնակցել ուրբաթ, ժամը 17:30-ին տեղի ունենալիք հանրահավաքին:

Դիտվել է 16 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy