«Դ!ԵՄ ԵՄ»-ի թիմն ահազանգում է

Ձեզ բոլորիդ կոչ ենք անում այս փոսթի քոմենթներում գրել այն հիմնարկների անունները, որտեղ ՍՏԻՊԵԼ ԵՆ ՖՈՆԴ ընտրել, որտեղ մարդկանց աշխատավարձը կրճատված թղթի վրա ստիպել են ստորագրել կամ էլ ուղղակի կրճատված աշխատավարձ են տվել: Խնդրում ենք գրեք, քանի որ մենք պատրաստվում ենք ՀԱՄԸՆԴՀԱՆՈւր ՊԱՅՔԱՐ ծավալել ՀՀ-ում

 

Հայկ Ավետիսյանը «Դեմ եմ Կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» խմբում գել է.

«Հարգելի ՀՀ քաղաքացիներ,

Ձեզ բոլորիդ կոչ ենք անում այս փոսթի քոմենթներում գրել այն հիմնարկների անունները, որտեղ ՍՏԻՊԵԼ ԵՆ ՖՈՆԴ ընտրել, որտեղ մարդկանց աշխատավարձը կրճատված թղթի վրա ստիպել են ստորագրել կամ էլ ուղղակի կրճատված աշխատավարձ են տվել: Խնդրում ենք գրեք, քանի որ մենք պատրաստվում ենք ՀԱՄԸՆԴՀԱՆՈւր ՊԱՅՔԱՐ ծավալել ՀՀ-ում: Մարդկանց բառացիորեն աշխատանքից ազատելու սպառնալիքով ստիպել են անել վերը նշված բաները: ՊԻՏԻ բոլորս կպնենք, միանանք պայքարին, ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՆՔ: Գրեք ձեր հիմնարկների անունները, ինչքան տվյալ որ հնարավոր է: Որպեսզի հրապարակայնորեն այս մասին իմանան բոլորը:

Հարգելի Լրատվամիջոցներ,

Ձեզ ԲՈԼՈՐԻԴ կոչ ենք անում հետաքրքրվել նշված այն հիմնարկների անցուդարձից, որտեղ մարդկանց ստիպել են ՖՈՆԴԵՐ ընտրել, ստորագրել պակասած աշխատավարձի տակ եւ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ այդ ամենը ամենայն մանրամասներով: Վերջին հանրահավաքից առաջ որոշ լրագրողներ զանգում էին եւ հարցնում հավաքի իրազեկման մասին, որը 10-րդական կամ մի գուցե 38-րդական հարց էր եւ ժամանակ էին ծախսում դրա վար: ՀԻՄԱ շատ կարեւոր պահ է, դուք եւս պետք է ներդրում ունենաք այս պայքարում որպես Հայաստանի ապագայի համար շահագրգիռ ՀՀ քաղաքացի: Խնդրում ենք ձեզ ամեն կերպ փորձեք հրապարակել ամեն բան ինչը որ հասանելի կլինի ձեզ վերը նշվածի մասին:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈՒՆ»:

Դիտվել է 48 անգամ
 


Այս թեմայով