Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » «Դ!ԵՄ ԵՄ»-ի երթը լուսանկարներով

«Դ!ԵՄ ԵՄ»-ի երթը լուսանկարներով

 

collageԱյսօր Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնությունը երթ անցկացրեց Երևանում, որի ժամանակ տեղի ունեցավ նաև միջադեպ: Politik.am-ը ձեզ է ներկայացնում բողոքի երթը լուսանկարներով:

 

«Դ!եմ եմ» -ի մասին.

Քանի որ շարունակաբար մեկնաբանվում, քննարկվում ու շահարկվում է սոցիալ-քաղաքական դաշտում մեր դիրքորոշման, քաղաքականացվել-չքաղաքականացվելու հարցերը, հարկ ենք համարում տալ սույն պարզաբանումը.«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը իր առջև խնդիր է դրել պայքարել գործող «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչի, դեմ, քանի որ այն բնորոշող բազմաթիվ նորմեր հակասոցիալական են, հակասահմանադրական են, սահմանափակում և խախտում են քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու ազատությունները:Քանի որ օրենքը շոշափում է սոցիալական քաղաքականության կարևորագույն հարց, մեր առջև դրված է նպատակ՝ լուծելու սոցիալ-քաղաքական կաևորագույն խնդիր՝ ի շահ ՀՀ քաղաքացու: Այս իմաստով մենք, ուզենք, թե չուզենք, գտնվում ենք որոշակի քաղաքական հարթության մեջ: Բայց մենք չենք կարող քաղաքական հավակնություններ և նկրտումներ ունենալ այն պարզ պատճառով, որ մենք որևէ կերպ չենք ձգտում քաղաքական իշխանության: Մենք ունենք խնդիր՝ լուծելու նշված սոցիալ-քաղաքական հարցը ի շահ մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, ստիպելով ցանկացած՝ թե ներկա, թե ապագա, իշխանությանը պատասխանատու զգալ իրեն քաղաքացիների առաջ և իր գործողություններում առաջնորդվել բացառապես քաղաքացիների շահերով: Հենց այս դիրքորոշումն է եղել ի սկզբանե առանցքային, եւ շարունակում է մնալ այդպիսին, որի շուրջ համախմբվել են տարբեր ուժեր եւ կառույցներ: Եւ այս կոնտեքստում է, որ տեղի ունի համագործակցություն ցանկացած անհատի, ուժի, խմբակցության, քաղաքացիական նախաձեռնության հետ, քանի դեռ իրենք կիսում են մեր մտահոգությունները՝ տվյալ օրենքի նկատմամբ, ու համարում են իրենց նախ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ, ապա՝ ունեն օրենքով չարգելված որեւէ այլ պատկանելություն:Հուսով ենք, որ պարզաբանումը հստակ է, ուստի և վերջ կտրվի մեր դիրքորոշման շուրջ անհարկի մեկնաբանություններին:

Դ!ԵՄ ԵՄ թիմ

  IMG_5807 IMG_5802 IMG_5760 IMG_5732 IMG_5728 IMG_5701 IMG_5683 IMG_5678 IMG_5852 IMG_5857 IMG_5875 IMG_5900 IMG_5908 IMG_5915 IMG_6001 IMG_6006 IMG_6008 IMG_6017 IMG_6023 IMG_6025 IMG_6044 IMG_6053 IMG_6066 IMG_6072 IMG_6074

IMG_6077

Լուսանկարները՝ Politik.am-ի:

 

 

Դիտվել է 169 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy