Դեղահաբերի հատով վաճառքը խիստ անընդունելի տարբերակ է. փոխնախարար

Դեղահաբերի հատով վաճառքը դեղերի շրջանառության համար խիստ անընդունելի տարբերակ է, «Ազատություն» ռադիոկայանի Ֆեյսբուքյան ասուլիսի եթերում ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։

«Երբ խախտվում է դեղի արտաքին փաթեթը և ամբողջականությունը, անպայման ռիսկեր են առաջանում: Խախտումից հետո այն ժամկետը, որ նշված է նույն տուփի վրա, արդեն չի աշխատում», — ասաց փոխնախարարը։

«Եթե դեղատունը բաց է թողնում դեղը հատիկով, ապա անպայման պետք է վերափաթեթավորում իրականացնի», — նշեց փոխնախարարը, հավելելով, որ եթե նույնիսկ դեղը փաթեթով գնելու դեպքում 2 կամ 3 տարվա ժամկետ ունենա, ապա հատիկով գնելու դեպքում 6 ամսից ավել օգտագործել չի կարելի:

Այս թեմայով