Դեկտեմբերի 1-ին Երևանում հեղաշրջում կլինի. ով կկրակի առաջինը

166749_10200602902984417_546227922_n«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ծրագրի ներկայացման ժամանակ այսօր ընդդիմության միասնական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ երկրի ղեկից այս «զորիբալայանական կլանին» հեռացնելը դասական քաղաքական ձևով հնարավոր չէ: Հետևաբար, հարց է ծագում՝ ինչպե՞ս հասնել ռեժիմի հեռացմանը:

 «Այս հարցին ես պատասխանում եմ՝ միայն ու միայն ժողովրդի ընդվզման միջոցով: Եթե ընդվզում, ուստի նախ և առաջ անհրաժեշտ է ժողովրդի մոբիլիզացիա: Այս հարցում մենք բոլորս ունենք դժվարություններ: Հնարավոր ուժեղ ճնշումը, որ բնույթով խաղաղ է լինելու, միջոցներ, որոնք ներփակվում են քաղաքացիական անհնազանդության շրջանակներում, այդ տրամաբանության ամբողջ զինանոցն օգտագործելով՝ մենք ուժեղ ճնշելու ենք, զորեղ ճնշելու ենք այս ռեժիմին նահանջելու: Ռեժիմը նահանջելուց բացի այլընտրանք չունի: Սակայն նա ունի նահանջելու երկու տարբերակ՝ մեկը խաղաղ միջոցով, երկրորդը՝ ոչ խաղաղ»,-հայտարարել է Ժիրայր Սեֆիլյանը:

Բոլորին է հասկանալի, որ իշխանությունները պատրաստ են բռնություն կիրառելու, եթե իրենց դիրքերը պահպանելու համար անհրաժեշտ է դա անել: Այստեղ մեկ այլ հարց է մնում բաց՝ պատրաստ է ընդդիմությունը հակադարձել:  Ժիրայր Սեֆիլյանը և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կազմում ներառված «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն իսկ ապացուցել են, որ պատրաստ չեն նման պայքարի: Առաջինը խոստացել էր, որ ապրիլի 24-ից իշխանափոխություն է իրականացվելու, որը այդպես էլ չիրականացվեց, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ պաշտպանել 2013 թվականի ժողովրդի հաղթանակը՝ նախագահական ընտրություններին ստանալով ձայների մեծամասնությունը չիրականացրեց, այն իշխանափոխությունը, որը խոսատցել էր:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը արդեն իսկ հայտարարել է հանրային մոբիլիզացիայի մասին, որը սկսելու է դեկտեմբերի 1-ին: Ահա այդ օրն է, որ պարզ կլինի ընդդիմությունը պատրաստ է ուժով պահել ժողովրդի իրավունքները, թե այս անգամ էլ բերելուեն հիմվորումներ, առ այն, թե ինչու չանցավ  ժողովրդի կամքը:

Անի Ասլյան

Դիտվել է 1,009 անգամ
 


Այս թեմայով