Դատի են տվել նախագահի աշխատակազմին

Սերժ-սարգսյանՏեղեկացնում ենք, որ 2016 թվականի մարտի 30-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կկայանա <<ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ Նախագահի աշխատակազմի>> գործով դատական նիստ: Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 6-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվության հարցում է կատարել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարին՝ 1992-2015 թվականների ընթացքում ՀՀ Նախագահի կողմից զենքով պարգևատրված անձանց և տրամադրված զենքերի նշանակության վերաբերյալ՝ խնդրելով տեղեկատվությունը տրամադրել՝ ըստ առանձին տարիների և անձանց: Հուլիսի 16-ի պատասխան գրությամբ ՀՀ Նախագահի աշխատակազմը տեղեկատվությունը տրամադրել է մասնակիորեն (տրամադրվել է տեղեկատվություն միայն 1998-2015 թթ. զենքով պարգևատրված անձանց թվի վերաբերյալ)՝ պատճառաբանելով, որ պահանջվող տեղեկատվությունը պարունակում է անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ, որոնք, ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն, չի կարելի օգտագործել կամ տարածել առանց տվյալ անձանց համաձայնության:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 


Այս թեմայով