Դատեք փաստերով. ԼՂՀ ՊՆ

NKR-war_talish.jpgԵրեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարի արտահայտած այն միտքը, որ “ի տարբերություն հակառակորդի՝ մենք չենք կռվում կանանց և երեխաների հետ,թերևս, կարելի է համարել ցինիկության գագաթնակետ,մանավանդ, եթե դիտում ենք այս լուսանկարը… Իսկ լուսանկարում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի տարեցներ Վալերա և Ռազմելա Խալափյաններն են,որոնց Ադրբեջանի “հումանիստ” նախարար Հասանովի ղեկվարած”հզոր բանակի” ասկյարները բարբարոսաբար գնդակահարել,իսկ այնուհետև վայրենի մոլուցքով կտրել են նրանց ականջները… Այսքանից հետո, թե ով է “կռվում կանանց և երեխաների հետ” և ազնվության ինչպիսի որակներով է օժտված նախկին ոստիկանապետ, իսկ այսօր իրեն պաշտպանության նախարար համարող Զաքիր Ասկեր օղլու Հասանովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կխնդրեինք դատել փաստերով:

Դիտվել է 357 անգամ
 


Այս թեմայով