Դատարան դիմող վարորդների մեծ մասը` շահում է դատը

231583121382173923«Վերջին շրջանում արագաչափերի վերաբերյալ ընդունված որոշումը առանձնացավ մի շարք փոփոխություններով: Ըստ որի արագաչափերի թույլատրելի սխալանքը հաշվեցին 10 կմ/ժ-ը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց` «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ`Էդուարդ Հովհաննիսյանը:

Բանախոսի համար անհասկանալի էր, թե ինչու գերճշգրիտ սարքերին նման սխալանք վերագրում. « Անհասկանալի է այդ ինչ սարք է, աչքաչափով կարելի է սխալանքը նկատել, սարքը սարքված է շատ ճշգրիտ, սակայն ընդունում են 10կմ.ժամը սխալանք: Արել են այնպես որ բողոքելուց էլ արդյունքը լինի զրոյական»,-ասաց Էդուարդ Հովհաննիսյանը: Լրագրողների խնդրանքով Էդուարդ Հովհաննիսյանը անդրադարձավ նաև քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացմանը. «Տրանսպորտի գնի թանկացման խնդիրը մեր ուշադության կենտրոնում է և մենք մեր տեսակետը անպայմանորեն կհայտնենք»:

Դիտվել է 40 անգամ
 


Այս թեմայով