Դատարանը սնանկ է ճանաչել Հայկ Արագածի Ախո­յանին

«Երևանի քաղաքապետարանը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավա­սության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել Հայկ Արագածի Ախո­յանին: Խոսքը ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանի որդու մասին է:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայկ Ախոյանը, լինելով գույքահարկ վճարող, չի կատարել իր հարկային պարտավորությունները, ինչի արդյունքում կրտ­սեր Ախոյանի՝ քաղաքապետարանին ունեցած պարտքը կազմում 11 մլն 206 հազար դրամ, որից պարտքը՝ 788 հա­զար դրամ, իսկ տույժը՝ 417 հազար դրամ:  Բայց այս գումարը ամիսների ընթացքում աճել է՝ կազմելով ավելի քան 1.7 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատարանի հունիսի 28-ի որոշմամբ՝ Հայկ Արագա­ծի Ախոյանը սնանկ է ճանաչվել: Հիշ­եցնենք, որ ամիսներ առաջ նրա հայրը ևս սնանկ ճանաչվեց»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք Ժողովուրդ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով