Դատավորները կացնահարելով սպանել են տարեց կնոջ և երկու հոգու վիրավորել

ffGVhFPlDYUAEBP-800x450-noPadԴատավորներ Նելլի Բաղդասարյանը (Շենգավիթի դատարան), Սեւակ Համբարձումյանը (Վերաքննիչ դատարան), Մանուշակ Պետրոսյանը (Վերաքննիչ դատարան) եւ Արշակ Խաչատրյանը (Վերաքննիչ դատարան) իրենց ապօրինի որոշումների արդյունքում ազատ էր արձակվել կնոջը պարբերաբար բռնությունների ենթարկող Վլադիկ Մարտիրոսյանը, ով հուլիսի 8-ին կացինով փորձել է սպանել իր նախկին կնոջն ու նրա ծնողներին: Կինը ծանր վիճակում այժմ գտնվում է հիվանդանոցում, հայրը եւս վնասվածքներ է ստացել, իսկ մայրը տեղում մահացել է:

Թեեւ դատարանն ապացուցված էր համարել, որ Վ. Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, նա դատապարտվել էր ընդամենը 6 ամսվա  ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը վճռել էր պայմանական ազատ արձակել բռնարարին՝ համարելով, որ նա վտանգավոր չէ հանրության համար եւ կարող է ուղղվել առանց պատիժը կրելու:

Վերաքննիչ դատարանի երեք դատավորները ուժի մեջ էին թողել Բաղդասարյանի կայացրած որոշումը, թեեւ դատախազը բողոքարկել էր այն՝ ներկայացնելով հստակ փաստեր, որոնք ապացուցում էին, որ Վլադիկ Մարտիրոսյանը բազմիցս խոշտանգել է կնոջը, եւ վերջինիս պաշտպանելու համար անհրաժեշտ է կալանքի տակ պահել բռնարարին:

Սա առաջին դեպքը չէ, երբ դատավորները ազատ են արձակում պոտենցիալ հանցագործին, որը կարճ ժամանակ անց նոր, ավելի մեծ հանցագործություն է անում: Դժվար է ասել, թե այս դեպքում ինչն է ստիպել դատավորներին նման բռնարարաին ազատ արձակել, սակայն մի բան հստակ է, որ այս սպանության և սպանության երկու փրձի մեջ իրենց հստակ մեղավորությունն ունեն նաև այս չորս դատարորները: Եթե անգամ կնոջը և նրա ծնողներին կացնահարած անձին ազատ արձակելը կոռուպցիայի արդյունք չէ,  ապա ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է:

Այս սպանությունները կատարվել են հենց այս դատավորների կայացրած որոշումների մեղքով:  Նրանք այդ ընտանիքին կացնահարածների թվին են դասվում:

Դիտվել է 1,226 անգամ
 


Այս թեմայով