Դատավորները դժգոհ են

lawsuit«Դատական   համակարգում դժգոհ են սպասվող սահմանադրական բարեփոխումներից, քանի որ դրանց արդյունքում իրենց վիճակը միայն կվատանա։ Դժգոհության պատճառներից մեկն այն է, որ այժմ դատավորների նշանակման հարցում մեծ դեր է ստանձնելու Ազգային ժոդովը։ Դատավորները նաև նեղսրտած են, որ Սահմանադրական դատարանի դատավորներին նորից իրենցից բարձր կդասեն, քանի որ նրանց կենսաթոշակի գնալու տարիքը դարձյալ բարձրացնում են մինչև 70։

«Դատավորը դատավոր է, ինչ տարբերություն՝ ՍԴ-ո՞ւմ, վերաքննիչո՞ւմ, թե՞ առաջին ատյանում։ Նախկինում ՍԴ-ում դատավորների կենսաթոշակի տարիքը 70 էր, հետո իջեցրին մյուս դատավորների նման՝ 65, հիմա նորից բարձրացնում են, իմաստը… այդպես անհավասար պայմաններ են ստեղծում»,– ասում է մեր զրուցակիցը։ Առանց այդ էլ դատավորները դժգոհ էին, քանի որ եթե նախկինում կենսաթոշակի անցնելու դեպքում ստանում էին աշխատավարձի 75 տոկոսի չափով կենսաթոշակ, այժմ այն կազմում է աշխատավարձի 55 տոկոսը, դրանից բացի՝ դատավորները զրկվել են նաև հավելավճարներից»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 20 անգամ
 


Այս թեմայով