Դատական համակարգում հեղափոխություն տեղի չի ունեցել. Հայկ Մարտիրոսյան

Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելը միանշանակ դատավորի հանցավոր, քաղաքական,  ոչ արդարադատ որոշումն է: Այս մասին այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ հայտնեց  Քաղաքագիտության դոկտեր Հայկ Մարտիրոսյանը, խոսելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց:  

Նա նկատեց, որ դատական համակարգը շարունակում է աշխատել հին ոճով , և  որ հեղափոխություն տեղի չի ունեցել, ո՛չ դատական և ո՛չ էլ օրենսդիր համակարգում, ասելով. «Դատական համակարգը կայացնում է մի վճիռ, որը սպասարկում է հին իշխանության, հին գործադիրի կցորդ հանդիսացող ներկայիս դատական իշխանության շահերը:

Պետք է կտրուկ մաքրվի դատական համակարգը, կարճ ժամկետում պետք է ցրել օրենսդիր իշխանությունը, կառավարել այն հեղափոխության դրական մեթոդներով»:

  Մարտիրոսյանի համոզմամբ Քոչարյանի գործով,  արդարացման հիմք հանդիսացող անձեռնմխելիությունը ունի վատ հետևանքներ, քանի որ ստացվում է, ՀՀ-ում նախագահ լինելը մարդուն մեկընդմիշտ ազատել է բոլոր տիպի հանցանքներից, որոնք կատարված են եղել իր պաշտոնավարման ընթացքում:

«Եթե Վճռաբեկ դատարանը, կայացնի վճիռ, որով հաստատվի վերաքննիչ դատարանի այս ապօրինի որոշումը, ապա  դա կլինի նախադեպ՝ համաձայն որի նախորդ 3 նախագահներին  այլևս հնարավոր չի լինի դատել:

Հիմա հասարակությունը պետք է սկսի հսկայածավալ բարոյական ճնշում գործադրել Վճռաբեկ դատարանի և նրա ղեկավարության վրա, բացառելու համար այլ հետևանքները»,- նշեց Մարտիրոսյանը:

 

Այս թեմայով