Դատական համակարգում առկա թափուր տեղերը գզվռտոցի առարկա են դարձել

դատարան«Դատական համակարգում առկա թափուր տեղերը գզվռտոցի առարկա են դարձել դատավորների համար։ Նրանք առաջխաղացման համար փնտրում են միջնորդներ, հովանավորներ։ Նախշուն Տավարացյանի՝ վճռաբեկ դատարան գնալու արդյունքում այժմ վերաքննիչ քաղաքացիական դատարանում թափուր տեղեր են առաջացել, շարունակում է թափուր մնալ նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի դատավոր, թոշակի գնացած Հրաչյա Հովհաննիսյանի տեղը։

 

Վերաքննիչի թափուր պաշտոնի հավակնորդներից մեկը Կոտայքի մարզի դատավոր Սլավիկ Թորոսյանն է՝ Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանի խնամին։ Ինչ վերաբերում է Նախշուն Տավարացյանին, որի նշանակման մասին մենք ավելի վաղ գրել էինք, ասում են՝ նրան վճռաբեկ դատարան տանելով՝ վարձահատույց են եղել տարիներ շարունակ հավատարմորեն մատուցած ծառայությունների համար՝ հնարավորություն տալով բարձր դատարանում էլ աշխատել, որ հետագայում բարձր թոշակի գնա։ Դրան նպաստել է նաեւ ծննդավայրը (Ադրբեջանի ՍՍՀ Շամխորի շրջանի Սալեր գյուղ), ինչպես նաև ԱԱԾ-ում բարձր պաշտոն զբաղեցնող ազգականը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ <Հրապարակ>  թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 74 անգամ
 


Այս թեմայով