Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շարունակում է «սև ուժերին» ծառայելու իր առաքելությունը

Օրերս ՀՀ վերաքննիչ դատարանը, վերացնելով Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, բեկանեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Սույն գործի հետ կապված մեզ ուշագրավ տեղեկություններ են հասել: Պարզվում է՝ դեռևս 2017 թվականի դեկտեմբերի 30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդության քննարկման ժամանակ ՀՀ դատախազության ներկայացուցիչը պահանջել է, որպեսզի միջնորդության քննարկումը դատարանն անցկացնի մեղադրյալ Վահագն Հարությունյանի պաշտպանի բացակայությամբ, ինչը հիմք է հանդիսացել, որպեսզի Վերաքննիչ դատարանը բեկանի կայացված որոշումը:

Փաստորեն, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, շարունակելով «սև ուժերին» ծառայելու իր առաքելությունը, այս անգամ էլ ջանք չխնայեց, որպեսզի իր մտերիմ ընկերոջ՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումն ընտրվի օրենքի խախտմամբ՝ այդ կերպ հնարավորություն ընձեռելով վերադաս դատարանին այն բեկանելու համար:

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանի նկատմամբ նախկինում կալանավորման ձևով ընտրված խափանման միջոցը նույնպես Վերաքննիչ դատարանի կողմից վերացվել էր, որի դեմ դատախազությունը բողոք չէր ներկայացրել:

Այս թեմայով