Դատախազությունում սպասում են փոփոխությունների

դավթյան«Գլխավոր դատախազությունում սրտատրոփ սպասում են, թե ինչ կադրային փոփոխություններ է անելու Արթուր Դավթյանը։ Նա արդեն մտել է գլխավոր դատախազի դերի մեջ, ինքնահաստատվել, մի քիչ էլ զարմացել նոր պաշտոնով։ Սակայն կադրային փոփոխություններ դեռ չի շտապում անել։ Ի տարբերություն Կոստանյանի՝ նա լավ դիվանագետ է և իր պաշտոնավարման ընթացքում կխուսափի կտրուկ քայլերից, ամեն ինչ կանի կամաց, ծածուկ, տակից։ Դատախազությունում կադրային փոփոխությունները կմեկնարկեն կառավարության ձևավորումից հետո։ Այժմ այդտեղ թափուր է Արթուր Դավթյանի նախկին՝ դատախազի տեղակալի հաստիքը, որտեղ նշանակում պետք է անի նախագահը։

 Ինչ վերաբերում է նախկին գլխավոր դատախազ Կոստանյանին, արդեն հայտնի է, որ նա գնալու է վրաստանում ՀՀ դեսպան, սակայն թե որքանով կհաջողի այդ պաշտոնում, դեռ հարց է։ Միևնույն ժամանակ՝ Կոստանյանը համարվում է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչը, իսկ թե որքանով է այդ աշխատանքը համատեղելի դեսպանի աշխատանքի հետ, դժվար է ասել։ Այդ պաշտոնում աշխատանքը լուրջ, ամենօրյա զբաղմունք է, այդտեղ պետք է նշանակեն լեզուների, իրավունքի, օրենքի, միջազգային կառույցում աշխատելու մեծ փորձ, հմտություններ ունեցող մեկին։ Ներկայիս գլխավոր դատախազը չի համապատասխանում այդ չափանիշներին։ Ի դեպ, ասում են, թե Արթուր Դավթյանին ներկայացնելիս Կոստանյանը բավականին բարձր տրամադրություն է ունեցել, տեսքն էլ՝ թարմ ու հանգստացած»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 562 անգամ
 


Այս թեմայով