Դատախազությունում իրավիճակը սպասողական է. «Հրապարակ»

Վաղուց սպասված պաշտոնանկություն՝ Գլխավոր դատախազությունում«Շատ հնարավոր է՝ սեպտեմբերի 12-ին մեկնարկող Աժ քառօրյայում այդպես էլ գլխավոր դատախազի ընտրության հարցը չքննարկվի։ Եվ եթե առաջին քառօրյային չընտրեն գլխավոր դատախազ, ապա մյուս քառօրյան հոկտեմբերի 3-ին է, եթե, իհարկե, մինչ այդ արտահերթ նստաշրջան չգումարեն։ Ընդհանուր առմամբ՝ դատախազությունում իրավիճակն սպասողական է, չգիտեն, թե ում կնշանակեն գլխավոր դատախազ։ Կուտոյանի փորձն աչքի առաջ ունենալով՜ արմատական թևը ցանկանում է, որ ապագա դատախազը ներսից լինի։ Իսկ Բաղրամյան 26-ին մոտ կանգնած աղբյուրներն ասում Են, որ առայժմ հստակ թեկնածու չկա։ Շրջանառվող անունները կուլիսային խոսակցություններ են։

«Հավանաբար, Սերժ Սարգսյանն էլ դեռ չի որոշել, գոնե այդ մասին ոչ մեկին ոչինչ չի հայտնել, երևի չի ցանկանում, որ դեպքերից շուտ փչացնեն իր թեկնածուին»,–ասաց մեր աղբյուրը։

Նշենք, որ գլխավոր դատախազին կընտրի Ազգային ժողովը՝ գաղտնի քվեարկությամբ, 6 տարի ժամկետով։ Ընդ որում՝ ՀՀ նախագահն առաջարկելու է մեկ թեկնածու։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է օգոստոսի 4-ից, երբ Գևորգ Կոստանյանը հրաժարական տվեց։ Այժմ գլխավոր դատախազի պարտականությունները ժամանակավորապես դրված են դատախազի տարիքով ավագ տեղակալ Արմեն Հարությունյանի վրա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով