Դատախազությունը կբողոքարկի Շուշանիկ Բախշյանին ազատ արձակելու մասին որոշումը

shushanԵրևան քաղաքի դատախազը տասնօրյա ժամկետում Վերաքննիչ դատարանում  բողոքարկելու է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված որոշումը, համաձայն որի, «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ձերբակալությունն ապօրինի էր ճանաչվել: Այս մասին Politik.am-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ Շուշանիկ Բախշյանը մեղադրվում է ծննդկան Մերի Մարգարյանի  և նրա նորածին դստեր մահվան մեջ:  Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Շուշանիկ Բախշյանը, եթե անբարեխիղճ չգտնվեր և ավելի շուտ ծննդալուծում կատարվեր, Մերի Մարգարյանի ու նորածնի ապրելու հավանականությունն ավելի մեծ կլիներ:

Դիտվել է 77 անգամ
 


Այս թեմայով