Դատախազին պաշտոնանկ են արել խոտի դեզի գործի պատճառով

231586601382419400ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով հոկտեմբերի 18-ին աշխատանքից ազատվել Է Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհր­դական Սամվել Սինանյանը: Եվ չնայած Սինանյանն ազատվել Է սեփական դիմումի հա­մաձայն, բայց մարզի դատախազության «Հրապարակ» օրաթերթի աղբյուրի տեղեկացմամբ՝ դիմում գրելու պահը հասունացրել է «Խոտի դեզի հրկիզման» հնչեղություն ստացած գործը:

Հիշեցնենք, որ մե­ղադրանք Էր ներկայացված բարձրագույն կր­թությամբ չորս երիտասարդների նկատմամբ, որոնք դյուրավառ հեղուկի գործադրմամբ այ­րել Էին Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիրաբանդ Խուդույանին պատկանող խոտի դեզը: Կրակի բոցերից բռնկվել Էին նաև տարածքը հսկող շան մազերը, իսկ կատար­վածը խուճապ Էր առաջացրել գյուղում՝ անհանգստություն պատճառելով Խուդոյաններին ու վերջիններիս հարևաններին:

Հենց այս գործն ու արդարացման դատավճռի պահանջն է, որ կանգնել Է նախկին դատախազի կոկորդին: Եվ ոչ միայն: Ըստ շրջանառվող խոսակցություն­ների՝ «Խոտի դեզի գործը» չի մարսելու նաև Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարա­նի դատավոր Վահե Խալաթյանը: Կատակեր­գություն հիշեցնող դատական բոլոր նիստերի ընթացքում դատավոր Խալաթյանը մշտապես մերժել է խափանման միջոցը փոխելու պաշտ­պանական կողմի միջնորդությունները՝ երի­տասարդներին, որպես «հույժ վտանգավոր հանցագործների», կես տարի պահելով կալա­նավայրում: Ի դեպ, բանտային պայմանները բացասաբար են անդրադարձել երիտասարդ­ների ու հատկապես նրանցից մեկի՝ Ռոբերտ Փիլոյանի առողջության վրա:

 

Հոդվածն ամբողջությամ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

Դիտվել է 52 անգամ
 


Այս թեմայով