Դավոսում մեկնարկում է 48-րդ Համաշխարհային տնտեսական համաժողովը

Այսօր շվեյցարական Դավոսում մեկնարկում է 48-րդ Համաշխարհային տնտեսական համաժողովը, որին մասնակցելու է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:  Սակայն, ինչպես նշում է CNN-ը, 71-ամյա ղեկավարին չի ուղեկցելու առաջին տիկին Մելանյա Թրամփը:

Քառասունյոթամյա տիկնոջ պաշտոնական ներկայացուցչի փոխանցմամբ՝ նա ամուսնուն չի ուղեկցի՝ Դավոսում ծանրաբեռնված օրակարգի ու լոգիստիկ խնդիրների պատճառով:

Ինչ վերաբերում է աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարների, գործարարների, գիտնականների ու հայտնի անձանց մասնակցությամբ բուն համաժողովին, ապա դրա կազմակերպիչները հույս ունեն համաձայնության գալ այսօր միջազգային հանրությանն անհանգստացնող մի շարք խնդիրների շուրջ: Խոսքը, մասնավորապես, կլիմայական փոփոխությունների, տեխնոլոգիական առաջընթացի մարտահրավերների, գլոբալ տնտեսական կապերի մասին է:

Հետաքրքրական է, որ քննարկվելիք թեմաների թվում է սեռերի իրավահավասարությունը:

Համաժողովի կարգախոսն է՝ « Ստեղծելով ընդհանուր ապագա պառակտված աշխարհում»:

Հիշեցնենք, Դավոսի համաժողովին մասնակցելու նպատակով Շվեյցարիա է մեկնել Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը:

 


Այս թեմայով