Դավոսում Կարեն Կարապետյանը ներկայացել է երկրի առաջին դեմք

Վերջին օրերին աշխատանքային այցով Դավոս  մեկնած ՀՀ կառավարության պատվիրակությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ,  Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում,  մի շարք  հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների և բարձարաստիճան պաշտոնյանների հետ :  

Մեր աղբյուրների փոխանցմամբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը առիթը բաց չի թողել ներկայանալու, որպես ՀՀ առաջին դեմք, այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրությամբ երկրի գլուխը ՀՀ նախագահն է:

Կարծես թե վարչապետը այս քայլով ցանկանում էր ցույց տալ, որ ապրիլին  սպասվելիք ընտրություններին, նա փափագում է զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը, արդեն փոփոխված սահմանանադրությամբ ընձեռնված լիազորությունների շրջանակում, որը գրեթե անսահմանափակ իրավունքներ է տրամադրելու ապրիլից հետո նշանակվող վարչապետին:

Փաստորեն ստացվում է՝  Դավոսում, ՀՀ գործող վարչապետ Կարեն Կարապետյանը փորձել է ստանձնել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի դերը:

 

Այս թեմայով