Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ

Մայիսի 23-ին Աստանայում` Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սակեն Ժասուզակովի նախագահությամբ, տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, տեղելացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նիստի ընդլայնված և փակ քննարկումների ժամանակ իր գործընկերների հետ քննարկվել է օրակարգային հարցեր, ուղղված ՀԱՊԿ շրջանակում ռազմական համագործակցության ամրապնդմանը և կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, ստորագրվել են մի շարք որոշումներ:

Նիստի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների իր գործընկերների, այդ թվում՝ առանձին, երկկողմ հանդիպում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարևորությունը և կողմերի պատրաստակամությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով առկա համաձայնությունների և ծրագրերի շարունակականության ապահովման ու համագործակցության բոլոր ուղղություններով դրանց ընդլայնման վերաբերյալ:

Այս թեմայով