Դավիթ Տոնոյանը ժամանել է Աֆղանստան

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով մեկնել է Աֆղանստան, որտեղ ծառայություն են իրականացնում Հայաստանի խաղաղապահ ուժերի զինծառայողները։ Մինչ այս, Տոնոյանն այցելել է նաև հայ խաղաղապահների օտարերկրյա ծառայության մյուս երկրներ՝ Լիբանան և Կոսովո։

Աֆղանստանում այժմ ծառայություն է իրականացնում ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի 125-131 զինծառայող։ Նրանք մասնակցում են ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի առաքելությանը, որի նպատակն է մարզել տեղի ուժային կառույցներին՝ երկրի անվտանգության պահպանումը վերջնականապես նրանց հանձնելու համար։

Այս թեմայով