Դավիթ Սանասարյանին ոստիկաններն այնքան են ծեծել, նա 10 րոպե անգիտակից ընկած էր

87049armtimes.com-ը հայտնում է,որ Գեղանկարիչ Արա Պետրոսյանը հայտնել է, որ Ազատության հրապարակից իրեն եւ մի քանի այլ քաղաքացիների բռնելով, քաշելով ոստիկանները տարել են Դավիթաշեն՝ Ներքին զորքերի զորամաս:

«Մեզ տարան զորամասի բասկետբոլի խաղահրապարակ, Դավիթ Սանարսարյանն այնտեղ ծեծված, ընկած էր գետնին, դիմակավորված ոստիկանները մեզ թույլ չտվեցին մոտենալ եւ օգնել նրան, հրահանգելով՝ ձեռքներս վեր կանգնել: Տասը րոպե Դավիթն այդպես գրեթե անգիտակից ընկած էր, հետո կամաց-կամաց սկսեց ուշքի գալ, տեղի բժիշկն եկավ, նայեց նրան ու ասաց, որ նորմալ է, պետք չի հոսպիտալացնել: Մենք պնդում էինք, որ նա իրեն վատ է զգում, բժիշկն ասում էր, որ կարող է ինչ-որ բան է կերել, թունավորվել է»:

Նշենք, որ Դավիթ Սանասարյանին արդեն տեղափոխել են հիվանդանոց:

Րոպեներ առաջ նա ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է թողել.

«Բժիշկները ինձ ու Անդրանիկին բերեցին հիվանդանոց, որ ստուգումներ անեն, քանի որ մեքենայի մեջ վայրի կարմիրբերետավոր … տղերքը լանգետ են սարքել, ավելի մանրամասն կգրեմ հիվանդանոցից դուրս գալուց հետո:

Շարունակեք կզել ու վաղը ձեր նկատմամբ կանեն նույնը հարգելի քաղաքացիներ

Դուրս էկեք փողոց»:

Դիտվել է 941 անգամ
 


Այս թեմայով