Դավիթ Հարությունյանը որոշել է իրեն ենթարկեցնել ոչ մի նախարարի չենթարկվողներին

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը չնայած Արփինե Հովհաննիսյանին` նախարար եղած ժամանակ, շատ հարցերում ուղղություն է ցույց տվել, այդուհանդերձ, այսօր, ստանձնելով նախարարի պորտֆելը, մեծ շտկումների կարիք է տեսնում:

Երկար տարիներ լինելով ոլորտի ղեկավար, մնալով մշտապես կառավարման օղակներում, Դավիթ Հարությունյանը, առավել քան որեւէ մեկը, գիտի, թե որոնք են արդարադատության «խոցերը», գիտի նաեւ՝ ինչպես դրանք խնամքով թաքցնել, եթե դա պետք է:

Ասում են նաեւ, որ նա որոշել է համակարգում հաստատել մենիշխանություն, այսինքն` իրեն ենթարկել վերջին շրջանում ոլորտի ոչ մի նախարարի չենթարկվող քրեակատարողական հիմնարկները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 351 անգամ
 


Այս թեմայով